«Խնդրել ենք Վարչական դատարանին, որպեսզի ապացույցներ պահանջի պաշտոնից ազատելու հիմքերի վերաբերյալ». փաստաբան
![]() 223 Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 15:24 ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարուժան Ավետիքյանն այսօր նոր դիմում է մուտքագրել դատարան՝ գեներալ-լեյտենանտին պաշտոնից ազատելու ապօրինությունների վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույց պատասխանելով հարցին, թե Տիրան Խաչատրյանը, որը ծիծաղելու համար է ազատվել, իրավական ի՞նչ ձևակերպում է ստացել, օրենքի ի՞նչ կետերով է այդ հիմքը ձևակերպվել վարչապետի կողմից, փաստաբանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ ինչ հիմք է եղել: Մենք խնդրել ենք վարչական դատարանին, որպեսզի ապացույցներ պահանջվի հիմքերի մասին: Ես որպես Տ. Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, չգիտեմ ինչ հիմքով է մարդը ազատվել: Սա նաև օրենսդրական կարևոր բացերից մեկն է, որ բարձրագույն զինվորական պաշտոն զբաղեցնողը, կարծես թե, կարող է առանց հիմքի ազատվել»,-ասաց նա: Հարցին՝ Տիրան Խաչատրյանը գնո՞ւմ է աշխատանքի, պաշտպանն ասաց. «Որքան գիտեմ, երեկ եղել է ԳՇ-ում: Նա, իմ կարծիքով, այս պահին ԳՇ պետի առաջին տեղակալն է հանդիսանում»: Հիշեցնենք՝ փաստաբան Վարուժան Ավետիքյանը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
