16-ամյա Հրաչն իր ուսերին է առել տան հոգսը. հայրը զոհվել է, եղբայրն անհետ կորել
![]() 330 Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 16:33 Պատերազմից հետո Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 16-ամյա Հրաչն իր ուսերին է առել ընտանիքի հոգսը։ Տան մեծերը՝ հայրն ու ավագ եղբայրը չկան։ Հոր՝ Խաչիկ Բադալյանի դին անցած ամիս են հողին հանձնել, 19-ամյա եղբայրն անհետ կորած է։ Հրաչը կիսատ է թողել երկու տարվա ուսումը ռազմական կրթահամալիրում ու վերադարձել գյուղ՝ մոր, 7 տարեկան քրոջ ու 10 տարեկան եղբոր մոտ։ «Ես հիմա էլ կարամ ուսումս շարունակեմ, բայց չեմ ուզում մամայիս մենակ թողնեմ: Ով չի տեսել՝ չի կարա զգա էդ ցավը: Ես էնքան չեմ կարա անեմ, ինչքան իմ ախպերն ու հերն են արել»,- «Ազատության» հետ զրույցում անկեղծանում է 16-ամյա պատանին: «Իրանք դրսի պատն էին, էդ պատը, որ քանդվեց տունը ո՞նց կարա տուն դառնա: Պետք ա դրսի պատը միշտ ամուր լինի, իսկ էդ պատը հիմա քանդվել ա»,- դառնությամբ ասում է նա: Ընտանիքը 90-ականներից հետո Քելբաջարում էր բնակություն հաստատել, 2018-ին վերադարձել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղ, ավտոտնակը կացարան են դարձրել, այստեղից-այնտեղից հայթայթած շինանյութով կողքին մի սենյակ ավելացրել, պատուհաններն ապակու փոխարեն պոլիէթիլենով փակել, հողե հատակը՝ կտորով ծածկել. «Ես էլ չեմ պատկերացնում ոնց պետք է անեմ: Ճիշտ է՝ մերս, իմ մեծերը, հոքիրներս ասում են, որ դու ուժեղ ես, կարող ես, բայց մենակ էտի գիտեմ, որ դատարկ խոսքեր են, էնքան որ ոգևորելու համար են»,- ասում է Հրաչը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
