Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հայալեզու «Ֆեյսբուք»-ի վրա աշխատում են երկու ֆեյքաֆաբրիկա՝ Մոսկվայի ու Անկարայի». Լուսինե Ազնաուրյանց

«Հայալեզու «Ֆեյսբուք»-ի վրա աշխատում են երկու ֆեյքաֆաբրիկա՝ Մոսկվայի ու Անկարայի». Լուսինե Ազնաուրյանց
238
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 21:39

Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայալեզու «Ֆեյսբուք»-ի վրա համերաշխ ու միաձայն աշխատում են երկու ֆեյքաֆաբրիկա՝ Մոսկվայի ու Անկարայի։
Էն որ 60-ն անց իբրև հայ կանայք ու հայ տղամարդիկ կանալիզացիա բերանները բացում են ու ինչքան այլանդակություն գիտեն, լցնում են ձեր գլխին, էդ նրանից չի, որ հայերն անդաստիարակ մարմնավաճառների որդիներ են, այլ նրանից է, որ էդ երկու քաղաքում ռուս ու թուրք հայատյացները ֆեյքաֆաբրիկայում հանձնարարություն ունեն ատելություն տարածելու մեր մեջ։ Դրանց մի մասը մաքուր թուրքեր ու ռուսներ են՝ հայատյաց, մի մասը կիսով չափ թուրքեր կամ ռուսներ են՝ կրկին հայատյաց, ու միայն փոքր մասն իրեն հայ համարող ոչնչություններ են»։