«Հավատում ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը կշարունակի տարածաշրջանին օգուտ բերել». Թուրքիայի ԱԳՆ
![]() 304 Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 22:12 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) հետ կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են նույն արդյունավետ երկխոսությունն ու համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, ինչպես դա անում էին հարյուր տարի առաջ: Անկարան վստահ է, որ առաջիկայում նման համագործակցությունը կնպաստի ոչ միայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններին, այլ նաև տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ «Վերոնշյալ փաստաթուղթը, որը հիշատակվում է մեր ընդհանուր պատմության մեջ որպես Մոսկվայի պայմանագիր, կարևոր տեղ է զբաղեցնում թուրք-ռուսական հարաբերություններում», - նշված է Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց ստորագրված համաձայնագրի քաղաքական նշանակության վրա այդ պատմական ժամանակահատվածի ընդհանուր համատեքստում: «Ի թիվս այլ բազմաթիվ հետևանքներիч փաստաթուղթն ունեցավ նաև իրավական հետևանքներ, որոնք մինչ այժմ մնում են արդիական», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
