Խեղդվող խաղընկերներին փրկած 10-ամյա Արմենը դեպքից հետո երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել
![]() 470 Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 22:33 Արմավիրի մարզի Թալինի ջրանցքում խեղդվող երեխայի կյանքը փրկած և այսօր դրա համար պարգևատրված 10-ամյա Արմենի մայրը՝ Ագապին, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ դեպքից հետո որդին երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել: «Երկար ժամանակ երեխան կատարվածը չէր մոռանում, գիշերները քնելիս էլ էր հիշում, անընդհատ աչքի առաջ էր այն պահը, թե ոնց է խեղդվող տղան ջրում տանջվելիս եղել, մի քանի անգամ սուզվել ջրի հատակն ու նորից վեր բարձրացել»,- ասաց Ագապին: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի ամռանը, պարզապես համավարակով, ապա նաև պատերազմի պատճառով տղայի պարգևատրումը հետաձգվել է: Արմավիրի մարզպետն այսօր է Արմենին խիզախության մեդալ և դիպլոմ է շնորհել: «Ես տանը չէի, աշխատում էի՝ բերքահավաքի ժամանակ էր, եկա, տեսա բոլորը մեր այդ ջրի կանալի մոտ են հավաքվել: Արմենս դեպի ինձ վազեց, բայց այնքան վախեցած էր, որ անգամ խոսել չէր կարողանում»,- վերհիշեց մայրը: Արմենը շնչակտուր այնքան է գոռացել, որ մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը հասել է օգնության: Վերջինս նետվելով ջրանցքը՝ լողալով հասել է սուզվող երեխային ու դուրս բերել նրան: Ագապիի խոսքով՝ ջրանցքում հայտնված երկու երեխաներն էլ իրենց լավ են զգում և հետագա առողջական խնդիրներ նրանց մոտ չեն առաջացել: Իսկ այն երեխան, որը ջրանցքի մյուս ափ էր հասել և դուրս բերվել ավելի ուշ, երբ գրեթե արդեն խեղդվում էր, ամառային արձակուրդներին Արգինա գյուղ էր գնացել տատիկին հյուր: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
