Ինչ են քարոզում իշխանամետ էջերը. «Փաստերի ստուգման հարթակ»
![]() 177 Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 20:21 Վերջին տարիներին սոցիալական ցանցերում բավական ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքական ուժերին կամ գործիչներին սատարող կեղծ օգտահաշիվները՝ ֆեյքերը։ Հայաստանն այս առումով ևս բացառություն չէ, և «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ բացահայտել է երկու դեպք, երբ քաղաքական գործչի կամ կուսակցության շուրջ արհեստական դրական կարծիք ձևավորելու համար գործի են դրվում ֆեյքեր։ Դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ Կեղծ օգտահաշիվներից զատ Հայաստանում ակտիվորեն կիրառվում է խմբերի և էջերի միջոցով այս կամ այն քաղաքական ուժին գովազդելու, իսկ հակառակորդներին վատաբանելու գործելաոճը, որը հաճախ վերածվում է վիրավորանքի և ծաղրի։ Այս դեպքերում շատ հաճախ օգտագործվում են «սունկ» կայքերում տեղադրված «հոդվածներ», տեսանյութեր, ինչպես նաև հասարակությանը հայտնի կամ անհայտ, երբեմն նաև կեղծ օգտատերերի գրառումներ, որոնք կարճ ժամանակում հավաքում են հազարավոր դիտումներ, կիսումներ, հավանումներ և մեկնաբանություններ։ Աղբյուրն առանձնացրել է գործող իշխանություններին Ֆեյսբուքում սատարող էջերը, ուսումնասիրել դրանց գործունեության հիմնական նմանություններն ու գործելաոճը։ Ներկայացվում է նաև Ֆեյսբուքում իշխանություններին սատարող և տասնյակ հազարավոր հետևորդներ ունեցող էջերի և խմբերի գործունեությունը։ Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
