Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Սա այն կառավարությունն է, որը հպարտանում էր ոչ բռնի հեղափոխությամբ». Զառա Հովհաննիսյան

«Սա այն կառավարությունն է, որը հպարտանում էր ոչ բռնի հեղափոխությամբ». Զառա Հովհաննիսյան
366
Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 00:06

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բավական է թիրախավորել և հարձակումներ գործել լրագրողների վրա։ Նախարար Հակոբ Արշակյանի այսօրվա հարձակումն ու լրագրողին ֆիզիկական բռնության ենթարկելու փաստն արդեն հատում է բոլոր սահմանները։ Սա այն կառավարությունն է, որը հպարտանում էր ոչ բռնի հեղափոխությամբ։
Լրագրողները հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովողներն են, որոնք հաճախ վտանգելով իրենց կյանքը, ենթարկվելով բազմաթիվ ճնշումների, կատարում են իրենց աշխատանքային պարտականությունները։ Նրանք պետք է ձեզ անհարմարություն պատճառեն, անհարմար հարցեր տան, որոնք հուզում են հանրությանը։ Դա ձեզ կարող է նաև նյարդայնացնել, բայց բղավել, ինչպես երեկ՝ ՀՀ ԱԺ-ում լրագրողի վրա բղավում էր Անդրանիկ Քոչարյանը, կամ, առավել ևս անցնել բռունցքների, ինչպես այսօր արեց Հակոբ Արշակյանը, անընդունելի է։
Ի վերջո հասկացեք, որ անցնում եք բոլոր սահմանները»։