Իշխանությունն ուզում է խաղի մեջ մտցնել նոր միավոր. «Հրապարակ»
![]() 264 Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 08:54 «Հրապարակ» թերթը գրում է. «Թեև արտահերթ ընտրությունների օրվա մասին հայտարարվեց երեկ, սակայն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը վաղուց էին պատրաստվում ընտրական գործընթացներին։ Հնարավոր միավորումների, դաշինքների, անգամ ցուցակների կազմման շուրջ քննարկումները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ։ Օրինակ, իշխանությունն ուզում է խաղի մեջ մտցնել նոր միավոր՝ Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան դաշինքի տեսքով, ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում հույս ունեն, որ այդ դաշինքը կարող է հանդիսանալ այս ընտրություններին երրորդ ուժը, այլընտրանքը։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր կմերժեն թե՛ իշխանություններին, թե՛ նախկիններին, իրենց ձայնը տան այդ դաշինքին, այն անցնի խորհրդարան, ապա Փաշինյանի հետ կոալիցիա կազմի։ Փոխարենը ընդդիմության դաշտում միավորումները գլուխ չեն գալիս, Ծառուկյանն ի սկզբանե է ասել, որ միայնակ է մասնակցելու, ամենայն հավանականությամբ՝ Արթուր Վանեցյանը նույնպես դաշինք չի կազմի, այս պահի դրությամբ միակ հնարավոր միավորումը ՀՅԴ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջև է։ Բայց մեծ թվով մանր կուսակցություններ միավորներ կձևավորեն։ Այժմ սկսվել է բուռն բանակցությունների փուլը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
