Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ

Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ
279
Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 18:06

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն:
Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է»: