Փաշինյանը հայտնեց զոհերի՝ պաշտոնապես հաստատված թիվը
![]() 379 Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 18:09 Վարչապետ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում հայտարարել է, թե այժմ ընդդիմադիր ուժերը շահարկում են պատերազմի ժամանակ զոհվածների ընդհանուր թիվը՝ մի օր հայտարարելով, թե զոհերի թիվը 4000 է, մի օր՝ 10.000: «Հա՛, մենք բազմաթիվ զոհեր ենք ունեցել, և ես ուզում եմ ասել, քանի որ, ըստ էության հրապարակել ենք, բայց պաշտոնապես չի հրապարակվել ... էսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված մենք ունենք 3250 զոհ, որոնք պաշտոնապես հաստատված են: Այսինքն՝ մահվան վկայականներով արձանագրված ա: Մենք էսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ընտանիք, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո՛, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց էդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև այդ ցուցակներից, օրինակ, վերջին ամիսներին 10 հոգի հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ: Նկատի ունեմ՝ մենք առանց էն էլ շատ թվով զոհեր ենք ունեցել, պետք չի քաղաքական նպատակներով էդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ եթե նոր հանգամանքներ էլ ի հայտ գան, այնուամենայնիվ, զոհերի թիվը չի անցնի 4000-ը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
