«Ըստ ժողովրդական հավատալիքների՝ այս տարվա ընթացքում ունենալու է լուրջ անախորժություններ». Վարդան Ոսկանյան
![]() 332 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 18:24 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նաև միջազգային լրատվամիջոցներով տարածել է կադրեր ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Շուշիից, որոնցում անցյալ շաբաթ օրը բռնապետն ինքը վառում է Նովրուզի իբր «ծիսական կրակը»։ Քարոզչական այս գործողությունը, իհարկե, ունի մի քանի թիրախային լսարան՝ ադրբեջանականը, միջազգայինը և, բնականաբար, հայկականը։ Ընդ որում՝ մեզ վրա փորձ է կատարվում դրա միջոցով հոգեբանական լրացուցիչ ճնշում գործադրել։ Մի կողմ թողնելով այս ամենը՝ պետք է արձանագրել, որ Բաքվի բռնապետը կեղծում է նաև իրանական Նոր տարվա՝ Նովրուզի, տոնակատարության ծիսակարգը, որը ոչ մի պարագայում չի ենթադրում շաբաթ կամ բուն Նովրուզի օրը կրակ վառել։ Կրակը վառում են Նովրուզին նախորդող չորեքշաբթի՝ Իրանում, և երեքշաբթի՝ Ադրբեջանում, ուստի Բաքվի բռնապետն ակնհայտորեն սխալ օր է վառել կրակը։ Ի դեպ, եթե նա վառել, սակայն չի թռել կրակի վրայից, ապա, ըստ ժողովրդական հավատալիքների, այս իրանական տարվա ընթացքում ունենալու է լուրջ անախորժություններ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
