«Էդմոնին հարց ենք ուղղում՝ այդ ինչպե՞ս ես հա՛մ ծառայել, հա՛մ սովորել». Հրանտ Բագրատյան
![]() 199 Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 14:32 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանի խնդիրը չի պարպվել։ Մի 2 շաբաթ առաջ ստիպված էի հանրությանը տեղյակ պահել առ այն, որ վարչապետության աթոռին ձգտող սույն անձը հանրությանը սուտ տեղեկատվություններ է ներկայացրել իր կրթության, համալսարաններ ավարտած լինելու, դիպլոմների մասին։ Կասկածներ էի հայտնել. նրբորեն կեղծել էր բարձրագույն (բակալավր) կրթություն ստացած լինելու տեղեկատվությունը։ Այնուհետև, ԱԺ կայքում կեղծել էր արտասահմանում անցկացրած մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա կուրսերը՝ ներկայացնելով դրանք բարձրագույն կրթության համատեքստում։ ԷՄ-ն մի «ճարպիկ» տեսաուղերձով ինձ պատասխանել էր, թե ահա տես իմ դիպլոմները։ Խոսքը համոզիչ դարձնելու նպատակով ասել էր, որ ինքն իմ ծննդականը չի տեսել։ Դա չի նշանակում, որ ես չեմ ծնվել։ Մի խոսքով, կատարյալ մայմունություն։ Հիմա, ըստ էության։ Ես չէի ասել, թե նա բարձրագույն կրթության դիպլոմ չունի։ Կասկածել էի, որ այն կեղծ է։ Եվ իրոք, ԱԺ կայքի իր կենսագրականում նա գրել է, որ 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 2002-ին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտը։ Այս ինստիտուտը վաղուց արդեն փակված է։ Էդմոնին հարց ենք ուղղում. այդ ինչպե՞ս ես համ ծառայել, համ սովորել։ Ձեր դասերը նշանակված էին շաբաթ-կիրակի օրերը, պլյուս ամեն մի սեսիայի ժամանակ 1 ամիս արձակուրդ։ Հիմա կամ չես ծառայել, կամ չես սովորել։ Ի՞նչ ես քեզ չհասկացողի տեղ դնում։ Բացատրի։ Եթե չես բացատրում, ապա քրեորեն հետապնդելի արարք ես կատարել։ Հիմնավոր կասկած կա, որ այդ դիպլոմը գնել ես։ Ուրեմն՝ բարձրագույն կրթություն չունես։ Եթե բակալավրիատ չես ավարտել, ապա ի՞նչպես ես 2007-ին ավարտել ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Եվ հետո, 2006-ին ավարտել ես Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը, իսկ 2010-ին Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Հասկացանք, որ ավարտել ես։ Բայց ե՞րբ ես ընդունվել և քանի օր կամ շաբաթ (միգուցե ամիս) ես սովորել։ Ի՞նչու ես մարդկանց շփոթեցնում, մոլորեցնում։ Առաջիկայում կներկայացնենք նաև գրագրությունն ու շփումները այդ բոլոր ուսումնական հաստատությունների, ՀՀ զինված ուժերի հետ։ Հ. Գ. Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնք պետք է հետաքրքրեն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին, ԱԺ նախագահ Ա. Միրզոյանին և ԱԺ էթիկայի հանձնաժողովին։ Այս շուստրին մոլորեցնելով մեր բարի ու համբերատար միամիտ լոռեցիներին քվեներ է ստացել, Երևան է եկել՝ շարունակելով խաբել այստեղի միամիտներին, նույնիսկ շահել օրվա իշխանությունների ուշադրությունն ու ֆինանսները, և հիմա էլ նոր պաշտոնների հավակնություններ է ներկայացնում։ Մի անգրագետ Ենոքավանից արդեն ջնջել է Արցախը, ջնջում է Հայաստանը։ Հիմա սրա հե՞րթն է»։ |

«Ժամանակն է խոսել ուղիղ. մեր հասարակության մեջ կա *եխ». Վազգեն Սաղաթելյան
10504:12
«Բերման ենթարկվածները/ձերբակալվածները դաժանաբար ծեծված են». Վարազդատ Հարությունյան
26002:06
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»
440Երեկ, 23:36
Կամիր խաչը հերքում է «Հայկական ժամանակ»-ի լուրը, թե Լաչինի միջանցքը բացվել է
428Երեկ, 23:06
Բերետավորները քաշքշելով բաժին են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին և 2 պատերազմների մասնակից Արման Պողոսյանին
326Երեկ, 22:30
Լաչինի միջանցքով 10 մեքենա է մտել ԼՂ
706Երեկ, 22:24
Ադրբեջանական ընդդիմադիր կայքը հայտնում է ինքնությունը պարզված 80 զոհի մասին
349Երեկ, 22:18
Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացուն ձերբակալեցին
310Երեկ, 21:36
