Արցախում բոյկոտել ռուսաց լեզուն. ԱԺԲ խորհուրդ
![]() 368 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 18:20 Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Արցախում բոյկոտել ռուսաց լեզուն. Հայաստանի Հանրապետության մաս կազմող Արցախը զավթելուց և կիսելուց հետո սկսվել է հայկական ժառանգության և ինքնության յուրացումն ու ոչնչացումը։ Թուրք-ադրբեջանական զավթման գոտում, որի հայ բնակչությունը սպանվել, գերեվարվել կամ փախուստի է մատնվել, զանգվածաբար քանդվում կամ յուրացվում են հայկական ժառանգության նմուշները։ Ռուսական զավթման գոտում, որտեղ կա հայ բնակչություն, տեղի դավաճան քաղաքական վերնախավի միջոցով մեկնարկել է հայ ինքնության հիմքի ու առանցքի՝ հայոց լեզվի, ստորադասման ու դուրսմղման գործընթաց։ Որպես առաջին քայլ՝ Արցախի այսպես կոչված Ազգային ժողովը երեկ՝ մարտի 25-ին, օրենք է ընդունել ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Արցախը ժամանակավորապես զավթված է և նրա տարածքի վրա փաստացի չի գործում Հայաստանի Հանրապետության իրավազորությունը, արցախցի մեր հայրենակիցներին կոչ ենք անում ինքնակազմակերպվել և ամեն կերպով բոյկոտել ռուսերենը որպես պաշտոնական լեզու կիրառելու բոլոր միջոցառումները։ Արցախցի մեր հայրենակիցները խորապես ըմբռնում են, որ այսօր Արցախի հողի վրա ապրելը և հայոց լեզուն ու հայ ինքնությունը պահպանելը ճակատագրական նշանակություն ունեն ազգի և նրա պետականության համար, ուստի ամեն գնով կատարում են իրենց այդ առաքելությունը։ Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի տևելու, զավթիչները մաքրվելու են Արցախից, իսկ ազգային դավաճանները պատասխան են տալու օրենքի և պատմության առաջ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
