«Հայաստանը պատմականորեն չի ունեցել այս աստիճանի ցինիզմով ու հայատյացությամբ օժտված իշխանություն». Արտակ Զաքարյան
![]() 318 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 16:44 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշելու բան չի մնացել։ Պատկերացնում եք չէ՞, զարգացող, շենացող Արցախի տարածքները թշնամուն հանձնելուց, 5000-ից ավելի երիտասարդների զոհելուց, շուրջ 10000 երիտասարդների հաշմանդամ դարձնելուց, Արցախի ու Հայաստանի տնտեսությանն ավելի քան 700 մլրդ դրամի վնաս հասցնելուց հետո՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում այսօրվա կայացված որոշումը հայտարարվել է պատմական։ Երևի ճիշտ են։ Հայաստանը պատմականորեն չի ունեցել այս աստիճանի ցինիզմով, դավաճանությամբ, թրքասիրությամբ ու հայատյացությամբ օժտված իշխանություն։ Արդեն շուրջ երեք տարի է, հայկական «իշխանության» միջանցքներում կայացված որոշումները՝ ստորության ու անբարոյականության տեսանկյունից իրոք պատմական են։ Իշխանության կողմից տրված՝ «Հաղթելու ենք» խոստման դիմաց, պատերազմի ընթացքում համայն հայության հավաքած գումարներից 110 մլրդ դրամ են հատկացրել Արցախին և այն անվանել «պատմական որոշում»։ Սրանք, որ փող շատ են սիրում, իրենց թվում է, թե փողով կարելի մի ամբողջ ժողովրդի բերանը փակել»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
