Freedom House-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին չեղարկել վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման օրենքը
![]() 233 Շաբաթ, 27 մարտի, 2021 թ., 13:44 Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել երկրում մեդիայի և խոսքի ազատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ՝ ի պատասխան մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման: «Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը և սպառնալիքի տակ կդնեն երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը: Քաղաքացիական հասարակությունն արդարորեն քննադատել է օրենքն այն հիմքով, որ այն կարելի է չարաշահել՝ քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննադատելու համար չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լրջորեն հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգությունները և չեղարկել օրենքը»,- ասել է կազմակերպության՝ Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
