«Թուրքիայի դրոշը վառողնե՛ր, դուք մեր մեծ ժողովրդի թերմացքն եք». Նարեկ Սարգսյան
![]() 504 Երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ., 01:16 Ջութակահար, ՀԱԿ անդամ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում Թուրքիայի դրոշը վառողներ, դուք խեղճ, սահմանափակ, հիմար, տգետ, աշխարհի մասին ողորմելի պատկերացում ունեցող մարդիկ եք: Դուք ո՛չ միայն պատկերացում չունեք, թե ինչ է նշանակում «Թուրքիա», դուք պատկերացում չունեք, թե ինչ է նշանակում «Հայաստան»: Դուք ոչ միայն չգիտեք թուրքական մշակույթը, դուք չգիտեք հայկական մշակույթը: Դուք այնքան թշվառ եք, որ ձեզ թվում է, թե որևէ երկրի դրոշ վառելով դուք ինչ-որ բանի եք հասնում: Իրականում դուք ընդամենը մի բանի եք հասնում՝ ցույց եք տալիս, թե ինչքան թշվառ եք: Դուք մեղք եք, էդ խելքով 21-րդ դարում որևէ շանս չունեք: Եթե օրերից մի օր դուք հայտնվեք որևէ միջազգային միջավայրում, հայտնվելու եք այն երեք տարեկան երեխայի վիճակում, որը հայտնվել է մեծահասակների միջավայրում, մեծ-մեծ խոսում է, բայց բոլորը տեսնում են, որ ինքը տակն է արել ու ամեն օր տակն է անում, ու ոչ մեկը հետը չի վիճում, որովհետև ինքը 3 տարեկան, ամեն օր տակը անող երեխա է, որը պետք է նախ մեծանա: Դուք Հայաստանի խայտառակությունն եք, դուք մեր մեծ ժողովրդի թերմացքն եք: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
