Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել
238
Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 12:00

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի պատերազմի մեկնարկից սկսած՝ 2021թ.-իմարտի 15-ի դրությամբ Արցախում պատերազմական ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստանի Հանրապետություն փոխադրման, բազմաթիվ դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի և 238-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նշված քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, պարզված չլինելու հիմքով, իսկ 13 քրեական գործով վարույթը կարճվել է:

63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դրանց շրջանակում անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, շրջանառության բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակները բացահայտելու, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված, փոխադրված և իրացված այլ զենք-զինամթերք ևս հայտնաբերելու նպատակով:

Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում:

Հայտնաբերվել ևառգրավվել են հիմնականում «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» ևայլ տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվինդանակներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող օպտիկական սարքերով հրազեններ, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետեր, արկղերով տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, վառոդաթելեր, հակատանկային նռնակիիրաններ, տրոտիլային խորանարդիկներ, տրոտիլի ապահովիչներ, էլեկտրականդետոնացման սարքեր, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ:

Վերջիններս պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում՝ առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրվող զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել է հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև՝ ստացվող օպերատիվ տվյալների իրացմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

2021թ.-իմարտի 15-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննված կամ քննվող քրեական գործերով ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների

տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար 39անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 26-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը:

4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 3-ով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջիններիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը 2 անձի դեպքում՝ 1 տարի ժամկետով, 2 անձի դեպքում՝ 2 տարի ժամկետով, 1 անձի դեպքում՝ 4 տարի ժամկետով:

Դատարանում գտնվող 1 գործովդատաքննությունը շարունակվում է: