Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարությունների մասին
![]() 305 Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 13:48 Այսօր՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարություններին, ասաց․ «Դա պարոն Աղազարյանի մասնավոր կարծիքն է, որի մասին, կարծում եմ, վերջնական մեկնաբանություն կարող եմ անել ամբողջ հարցազրույցին ծանոթանալուց հետո»։ Լրագրողի կողմից Հովիկ Աղազարյանի խոսքերի բառացի մեջբերմանը, թե «Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել», Սիմոնյանը պատասխանեց․ «Կարծիքն ընդհանուր իշխանությանը վերագրելու փորձերն ապարդյուն են, որովհետև դուք գիտեք, թե պաշտոնական դիրքորոշումը ոնց և ում կողմից է արտահայտվում և 85 պատգամավորների հարցազրույցներից բառակապակցություններով ու նախադասություններով շահարկում անել ձեզ, ուղղակի, թույլ չեմ տա»։ Հարցին, թե Ալեն Սիմոնյանի կարծիքով ումն էր Քարվաճառը, ԱԺ փոխխոսնակն ասաց․ «Կրկնում եմ այն, ինչ մշտապես ասել եմ՝ ես համարում եմ, որ այն ամբողջ տարածաշրջանը, որ Հայոց աշխարհ է կոչվում, և հիմա ինչ-ինչ պատճառներով գտնվում է տարբեր երկրների տարածքում, իմ հայրենիքն է»։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
