Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ադրբեջանում հաստատել են «Իսկանդեր»-ի կիրառության փաստը». Ստյոպա Սաֆարյան

«Ադրբեջանում հաստատել են «Իսկանդեր»-ի կիրառության փաստը». Ստյոպա Սաֆարյան
239
Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 19:36

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում հաստատել են «Իսկանդեր»-ի կիրառության փաստը, հրապարակել նկարներ, որոնք իսկապես վկայում են, որ կամ «Իսկանդեր»-ը այն զենքը չէ, ինչ ներկայացվել է /իսկ դա այդպես չէ/, կամ արձակված հրթիռը «չի պայթել»։ Միանշանակ երկրորդը, որովհետև Լազարևյան ակումբի հայտնի քննարկման մեջ դեռևս ռուս մասնակիցներն էին նկարագրում, թե երբ չի «պայթելու հրթիռը»՝ երբ Ռուսաստանը դա չցանկանա․․․
Թերևս, սա արդեն այս թեմայի վերջակետն է, ու բազում նոր հարցադրումների սկիզբը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն «սխալ» չեն զեկուցել, այլև Նիկոլ Փաշինյանը երիցս ճիշտ էր փոխանցել իրեն «զեկուցվածը», երբ շրջվեց ու իրեն «հարց տված» Սերժ Սարգսյանին հարց տվեց, որ միգուցե՞ ինքը գիտի կամ ինքն ԷԼ գիտի, թե «Իսկանդեր»-ն ինչո՞ւ չի կրակել կամ եթե կրակել է, ապա ինչու չի «պայթել» կամ «պայթել է» 10 տոկոսով․․․
Ու այդ նոր հարցադրումներն են․
1․ Ինչո՞ւ էր «Երևան թըդեյ»-ի լրագրողը զանգել ԳՇ առաջին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ իբրև թե «Իսկանդեր»-ի թեմայով հարցազրույց անելու, վերջինս էլ՝ լինելով Փաշինյանին «ոչ ճիշտ» զեկուցողների մեջ, խնդմնդացել էր Փաշինյանի արտահայտությունների վրա․․․ Արդյո՞ք դա Փաշինյանին «սադրելու պլանի մի մասը» չէր․ չէ՞ որ առաջին սադրանքը նոյեմբերի 17-ին արել էր նրա վերադաս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը/իրեն վերագրելով ԱԽ նիստում չասված մտքեր/, բայց նա անարձագանք էր թողնվել քաղաքական ղեկավարության կողմից, ինչպես վկայեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ակնհայտորեն, չբավարարված լինելով, որ առաջին սադրանքը չստացվեց, այս անգամ Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալը որոշեց «խայթել» Փաշինյանին, որպեսզի կամ նա առաջինը կոշտ խոսի, կամ առաջին քայլ անի «բանակի ուղղությամբ»՝ ստանձնելով «ագրեսորի» պիտակը, իսկ վերջինս որոշում ընդունեց առանց բառ ասելու ուղղակի ազատել Տիրան Խաչատրյանին։ Ու Օնիկ Գասպարյանն էլ կանգնեց Տիրան Խաչատրյանի «թասիբին»՝ մատնելով խաղը նրանով, որ ԳՇ հայտարարության առաջին տող էր դաձրել բոլորիս զարմացրած Տիրան Խաչատրյանի պաշտոնի՝ «թասիբին կանգնելու» հարցը, այլ ոչ թե, ասենք, պատերազմի, դրան անպատրաստ լինելու, բանակի հետ կապված հարցեր․․․ Հայտարարության տեքստն այն մասին էր, որ Նիկոլ Փաշինյանը Տիրանի հետ լավ չի վարվում, բանակի հետ լավ չի վարվում, ճիշտ արտաքին (???) քաղաքականություն չի վարում ու այսպես շարունակ․․․ Հետևաբար, միշտ հարց է մնալու՝ ո՞ւմ խաղն էին խաղում Օնիկ Գասպարյանն ու Տիրան Խաչատրյանը պատերազմից հետո, եթե չասած՝ պատերազմից առաջ ու ընթացքում․․․ Ի վերջո, «Իսկանդեր»-ի պատմության ու «զեկուցման» մեջ նրանք բոլորը կային․․․ Իսկ որ ավելին գիտեն Ադրբեջանի տված կոորդինատների ու դրա ուղղությամբ իսկանդերային կրակոցի մասին, քան Նիկոլ Փաշինյանը, դա անխոս․․․
2․ «Իսկանդեր»-ը ձեռք բերած ու դրա պայմաններին, Արցախում կիրառելիության «հնարավորություններին» ծանոթ Սերժ Սարգսյանն ի՞նչ հեռուն գնացող նպատակներով էր հրապարակավ Նիկոլ Փաշինյանին տալիս մի հարց, որի պատասխանն ինքը գիտեր․․․․ Արդյո՞ք միայն Նիկոլ Փաշինյանին սադրելու եղանակով ու նրա «անզգուշ» արձագանքով ռուսական կողմին գրգռելը․․․ Ի վերջո, Սերժ Սարգսյանը նաև վտանգավոր այլ արտահայտություններ արեց, ինչպես, ասենք, այն, որ հայկական կողմը կրակել է նաև Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերի վրա։ Եվ այժմ, երբ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանը «միասնաբար ապացուցեցին» (իսկ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունները միացյալ հերքեցին», որ հայկական կողմը Ադրբեջանի դեմ զանգվածային ոչնչացման զենք է օգտագործվել, արդյո՞ք Սերժ Սարգսյանի այդ վարքագիծը չի օգնելու Ալիևին մեր դեմ միջազգային ատյաններ հակընդդեմ մեղադրանք ու հայց ներկայացնելուն, եթե Հայաստանը դա անի Ադրբեջանի դեմ կամ չանի․․․ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը գիտակցել է, թե ինչ անգնահատելի օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին Հայաստանի դեմ հակընդդեմ կամ առանց մեր հայցի գործելու դաշտում․․․
3․ Հայաստանի ու նրա շահերի դեմ ուղղված այս տխուր օպերայի մի անբաժանելի մասն էլ հանդիսացավ Մովսես Հակոբյանը, ում միջոցով ամենաառաջինն էին ցանկանում սադրել Հայաստանի իշխանություններին, որ նրանք հաստատեն, բացատրվեն, մեղա գան, մեղադրեն Ռուսաստանին, որ նա չի թողել «հրթիռները 100 տոկոսով պայթեն» կամ որ այդ զենքը չորրորդ օրը կիրառվի Ադրբեջանի դեմ։ Դա արել էին, որպեսզի Հայաստանի իշխանությունների ձեռքերով խայտառակվի ռուսական սպառազինության հեղինակությունը ու այդպիսի «բերանբաց» և «անհավատարիմ դաշնակից» իշխանությունները մի կողմից մերժելի դառնան Ռուսաստանի համար, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն ստանա Հայաստանի ու նրա իշխանությունների դեմ հանցագործության մասին հաղորդում տալու հնարավորություն․․․ Ի վերջո, Մովսես Հակոբյանը պատերազմի շրջանում գործող գեներալ էր ու ինքն էլ Սերժ Սարգսյանի նման բոլոր հարցերի պատասխանը գիտեր։
Ըստ այդմ, պարոնայք «իմացողներ», բայց «հարց տվողներ»
Այն որ «Նիկոլը ճիշտ էր, դուք սխալ» կամ՝ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ մի կողմ․․․
Էս չլինի՞ կապիտուլյանտն ու դավաճանը 17-ի մեջ է․․․
Անգամ Պեգովն է սկսել դրանում կասկածել
Ռուսաստանի Պեգովը․․․
Ձեր Պեգովը»: