«Քաղաքացին ընտրելու է 1 քվեաթերթիկ և առանց նշումի դնելու է ծրարի մեջ»․ Վ․Հովակիմյան
![]() 300 Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 13:40 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո ընտրատեղամասում ինչ է սպասվում ընտրողներին: «Գործող օրենքով խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ընտրողը գնում է ընտրատեղամաս, իրեն տալիս են մասնակից քաղաքական ուժերի թվով քվեաթերթիկներ, որտեղից ինքը որ քաղաքական ուժին որ ընտրում է, վերցնում է այդ քվեաթերթիկը, հակառակ կողմում թեկնածուների դիմաց նշում է կատարում և գցում արկղը: Այս փոփոխությունից հետո ընտրողն ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ վերցնելու է, օրինակ, 10 կամ 15 քվեաթերթիկ, ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, առանց գրչի հարվածի, դնելու է ծրարի մեջ և գցելու է քվեատուփը»,- ասաց Հովակիմյանը՝ նշելով, որ ընտրակարգը շատ է պարզեցվում։ Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ գրառում է կատարել նաև իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
