«Փաստական ապացույցներ Քարվաճառի մասին». Նաիրի Հոխիկյան
![]() 284 Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 21:24 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստական ապացույցներ Քարվաճառի մասին․ որոշ քաղաքական գործիչներ իրենց տգիտությունը թաքցնելու փոխարեն հայտարարում են, թե Քարվաճառը մերը չի եղել, և մենք չենք կարող ապացուցել, որ մերն է եղել։ Ես ապացուցում եմ պատմական փաստերով և փաստաթղթերով, որոնք հավաքել են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատողներ Կարեն Խաչատրյանը, Համո Սուքիասյանը և Գեղամ Բադալյանը։ Այսպես, ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց առաջ ՀՀ տարածքում էին Ելիզավետպոլի (Գանձակ, ներկայումս՝ Գյանջա) նահանգի Ջևանշիրի գավառի Մեծ և Փոքր Ալ լճերն ու հարակից տարածքները՝ 260քկմ։ 1923թ․ Ադրբեջանը խնդրեց այն տրամադրել իրեն՝ քուրդ հովիվների համար։ Խնդիրը քննարկվել է ԽՍՀՄ Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության նիստում մինչև 1929 թվականը, երբ որոշվել է նշված տարածքը, որպես ամառային արոտավայր օգտագործման համար, ժամանակավորապես տրամադրել Ադրբեջանի Քրդստանի գավառին։ Թեպետ հայկական կողմը պնդել է, որ այդ տարածքն անմիջականորեն սահմանակցում է ՀԽՍՀ Բասարգեչարի (Վարդենիսի) գավառին և այդ արոտավայրերը նաև մեզ են պետք, բայց ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է տարածքի ամառային կիրառումը հանձնել Ադրբեջանին։ Աղբյուր՝ ՀԱԱ, ֆ․ 112, ց․ 1, գ․267, թ․78։ Մինչև 1930 թվականը Քարվաճառը և Բերձորը՝ հարակից գյուղերով մտնում էին Արցախի, իսկ Որոտանը (Ղուբաթլու)՝ հարակից գյուղերով մտնում էր ՀԽՍՀ կազմի մեջ։ 1930-ին ԽՍՀՄ բարձրագույն մարմինը որոշում է կայացրել Ադրբեջանի կազմում ձևավորել «Քրդստանի գավառ»՝ Փիրիջան կենտրոնով, որը ներառում էր Քարվաճառը, Բերձորը և Որոտանը։ Արցախից կտրվում ու «Քրդստանի գավառին» էին հանձնվում Մռավի լեռներից մինչև Ալաղայա և Լիսագորսկ տարածքները։ Միայն Քարվաճառը՝ Թարթառ գետի վերին ավազանը, կազմում էր 2000քկմ։ Աղբյուր՝ К истории образования Нагорно-Карабахской автономной области Азербайдханской ССР, с. 173-175: Եթե կան ուրիշ տգետներ, որոնք համարձակություն կունենան պնդել, թե Արցախի որևէ սանտիմետր տարածք՝ լինի Շուշին, Մեխակավանը (Ջաբրայիլ), Ակնան (Աղդամ), Վարանդան (Ֆիզուլի), Կովսականը (Զանգելան) մերը չի եղել, հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
