«Երբ հորս ասացի եղբորս մահվան մասին, հարցրեց՝ տղուս խփե՞լ են». Տիգրան Ասատրյան
![]() 1073 Երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ., 19:40 Ամերիկաբնակ հայտնի երգիչ Տիգրան Ասատրյանը հարցազրույց է տվել բլոգեր Մհեր Բաղդասարյանին «Tete A Tete» հաղորդման շրջանակներում: Նա անդրադարձել է իր եղբոր՝ Սեդրակ Ասատրյանի մահվան հանգամանքներին, խոսել հասարակության շրջանում երկար ժամանակ տարածված այն կարծիքի մասին, թե դա սպանություն է եղել: «Ես և երջանկահիշատակ եղբայրս՝ Սեդրակը, երկվորյակներ էինք և այդ չարաբաստիկ օրը հայրս համերգային շրջագայության էր Ռուսաստանում: Տանը նստած էինք, այդ չար, վատ լուրն առնելուց առաջ թիկունքիս ձախ կողմը անբնական մի ցավ զգացի: Մայրիկիս ասացի՝ մեջքիս այնպիսի ցավ կա, որ նման բան երբեք չի եղել: Ցավը զգալուց 20 րոպե հետո հեռախոսով լուր ստացանք, որ դեպք ա եղել: Ընկերը զանգեց, ասաց՝ Սեթոն իրան վատ ա զգում: Ես իր խոսալու տոնից զգացի, ասացի՝ ուզում եմ ասես, ուղղակի վա՞տ ա զգում իրեն, թե՞ լուրջ բան ա եղել: Ընկերը սկսեց լացել, արդեն հասկացանք՝ ինչ էր եղել... : Դրանից հետո տարածվեցին շատ լուրեր, թե Սեթոյին թունավորել են, սպանել են. ո՛չ, ուղղակի ճանապարհին գիշերը մեքենա վարելիս ղեկի վրա քնել ա: Իր հետ եղած ընկերը վթարից 6 ամիս հետո վախից մահացել ա: Թող բոլորը տեղեկանան, որ ո՛չ թույնել են, ո՛չ սպանել են: Երբ մենք զանգեցինք հորս՝ Արամ Ասատրյանին, ասացինք՝ նման դեպք ա եղել, հարցրեց՝ իմ տղուն խփե՞լ են, թե՞ դեպք ա եղել, ասացի՝ չէ՛, պապ ջան, ղեկին քնել ա ...»,- պատմել է Տիգրան Ասատրյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
