Կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրեց 2,78 մլրդ դրամով

Այսօր՝ Կառավարության նիստում, առաջարկվեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13,104,247.3 հազ. դրամ) ավելացնել 2,784,565.4 հազ. դրամով։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ վերոնշյալ փոփոխության համար հիմք են ծառայել վարչապետի մոտ գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները:
Փոխնախարարը նշեց, որ միջոցներն ուղղվելու են երկու ոլորտների՝ թեմատիկ գիտական հետազոտություններին և ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին։
«Այս միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառում հետազոտությունների լիարժեք հենքը, որը կբերի հետազոտությունների որակի բարձրացմանը»,- նշեց Անդրեասյանը:
Որոշումն ընդունվեց միաձայն։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
66006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
75004.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
78303.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
99930.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
114226.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
124524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
133323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
143820.10.2026, 22:48