«Երկրորդ մահափորձն են գործել իմ վրա, բայց ես աղմուկ չեմ բարձրացրել». Տիգրան Արզաքանցյան
![]() 264 Հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ., 16:56 «Ես սնանկ երբեք չեմ եղել, իմ ընկերությունները մտածված տվել են սնանկի: Էդ ժամանակ երկրորդ մահափորձն են գործել իմ վրա, բայց ես աղմուկ չեմ բարձրացրել, որովհետև էդ ժամանակ մտածում էի մենակ իմ առողջության մասին: Իմ համար դա արդեն անցած է: Ես տարբեր ընկերություններ ունեի ու երբ բուժման մեջ էի, դրանք, առանց հասկանալու, տվեցին լուծարման: Նախկին կառավարման համակարգի ժամանակահատվածում է ամեն ինչ կատարվել»,- «Մերոնք» հաղորդման եթերում ասել է նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով իր անվան շուրջ պատմություններին: Հարցին՝ ասում են՝ եկել եք Հայաստան, որպեսզի քաղաքականությամբ զբաղվեք, ի՞նչ նպատակներ ունեք, Արզաքանցյանը պատասխանել է. «Ես եկել եմ իմ երկիր, ես ստեղ ապրում եմ, իմ տունն է Հայաստանը: Ես հիմա մտածում եմ, բայց որոշում չեմ կայացրել քաղաքական գործունեության համար»: Նա չցանկացավ գնահատականներ հնչեցնել նախկին ու ներկա իշխանությունների մասին, ասաց հետևյալը. «Գիտեմ, որ շատ խնդիրներ, որ առաջանում էին տարբեր բիզնեսմենների մոտ, որ կարող էին լուծել ծանոթի միջոցով կամ տարբեր ռեսուրսներով, հիմա դրանք չեմ տեսնում, էդ շատ կարևոր է: Եթե բիզնեսմենն ուզում է երկրում ներդրում անի, իրա համար ամենակարևորը, որ էդ երկրի օրենքները գործեն՝ դատական մարմիններն օրենքով աշխատեն, հարկային, մաքսային դաշտը թափանցիկ լինի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
