Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Այդ ճանապարհով թուրքը մեզ կուղեկցի ինքնասպանության»․ Կ․ Հովհաննիսյան

«Այդ ճանապարհով թուրքը մեզ կուղեկցի ինքնասպանության»․ Կ․ Հովհաննիսյան
211
Հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ., 19:32

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանապարհների ապաշրջափակումը բացառապես բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։ Այս երկու երկրները միմյանց հետ կապվում են կարճ ցամաքային ճանապարհով, առանց որևէ տրանզիտ մուծումների, առանց որևէ պարտավորությունների։
ՀՀ-ի տնտեսության զարգացումը ևս միֆ է։ Տնտեսությունը զարգացնելու համար պետք է լինի արտահանում, սակայն ի՞նչ ենք արտահանելու Թուրքիա։ Լոլի՞կ, տա՞նձ, թե տեքստիլ, իսկ միգուցե՞ լվացքի հեղուկ ու ձեթ․․․ Ոչինչ էլ չենք արտահանելու, քանի որ թուրքական անորակ և էժան, նույնիսկ որակյալ բայց թանկ ապրանքը լցվելու է Հայաստան, մեր կապիտալը տանելու են իրենց տնտեսությունն ավելի զարգացնեն։
Հիշե՛ք, ճանապարհների ապաշրջափակումից ընդամենը հինգ տարի հետո ճանապարհների ապաշրջափակման քարոզը տանողներն իրենց անշարժ գույքը աստղաբաշխական գներով վաճառելու են թուրքերին, և եվրոպայում կամ ԱՄՆ-ում հանգիստ բիզնես հիմնելու, մեզ էլ գցելու են թուրքի երախը։
Մոռացե՛ք, այս վիճակով, այս իրավիճակում թուրքի հետ ճանապարհ գնալու մասին, այդ ճանապարհով թուրքը մեզ կուղեկցի ինքնասպանության․․․»։