«Խոսակցություններ կան, որ մեր ուշադրությունը շեղում են՝ Մեղրիով ինչ-որ չափագրումների խնդիր լուծելու համար». Ն. Զոհրաբյան
![]() 288 Ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ., 13:08 «Եթե պետությանդ հարգում են, պետության ղեկավարության հետ գոնե նվազագույն բանակցային ֆոն ապահոված է, գոնե պետք է ասեին՝ մի՛ թռեք Բաքու, ինչ-ինչ խնդիրներ են առաջացել: Բայց ինքնաթիռը գնում է Բաքու, այնտեղից դատարկ գալիս է, ու միջից իջնում են միայն ռուս խաղաղապահները կամ նրանց ղեկավարը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ Բաքվից դատարակ վերադարձած ինքնաթիռին: Նրա խոսքով՝ այժմ տեղեկություններ են շրջանառվում, որ այդ ամենը հատուկ է արվում, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեն այլ կարևոր իրադարձություններից. «Խոսակցություններ կան, որ էս ամենը արվում է՝ շեղելու համար Մեղրիով ինչ-որ չափագրումների խնդիր: Ես հիմա դիմում եմ Մեղրի համայքի ղեկավարին՝ զգո՛ւյշ, ուշադի՛ր, հետևողակա՛ն եղեք, իմացե՛ք՝ արդյոք այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Զգո՛ն եղեք, եթե էնտեղ տեսնեք՝ Մեղրիով ինչ-որ գծագրում են անում, ապա վստահ եմ, Դուք՝ որպես արժանապատիվ համայնքապետ, անպայմանորեն կարձագանքեք: Սա պետության ողբերգությունն է, երբ այսկերպ նվաստացնում են քո երկիրը»,- հայտարարեց Զոհրաբյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
