Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«1992-ին «կոնստրուկտիվ» արդբեջանցի վայրենիները գրավեցին Մարաղան»․ Արման Աբովյան

«1992-ին «կոնստրուկտիվ» արդբեջանցի վայրենիները գրավեցին Մարաղան»․ Արման Աբովյան
198
Շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ., 14:04

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարաղա... մեր նորագույն պատմության դաժան և անմարդկային էջերից մեկը։
1992թ․ ապրիլի 10-ին «կոնստրուկտիվ» արդբեջանցի վայրենիները գրավեցին Մարաղան, թուրքական դաժանությամբ սպանեցին 45 հայ կանանց, երեխաների, տարեցների։
Հարյուրից ավելի մարդկանց գերեվարեցին, մի խոսքով իսպառ ոչնչացրին գյուղը։
Ներկայիս Ադրբեջանում հանցագործության հեղինակները դասվում են իրենց ազգային հերոսների ցանկում։
Հիմա հարց՝ ի՞նչն է դրդում ներկա իշխանություններին ուրանալու մեր Սուրբ նահատակների հիշատակը և քարոզել թուրք վայրենիների հետ համերաշխություն՝ շատ լավ հասկանալով, որ թուրքի հետ համերաշխությունը անխուսափելի բերելու է նոր մարաղաների։
Հարցը հռետորական է։
Աստված լուսավորի բոլոր անմեղ զոհերի հիշատակը...»։