Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ո՞նց կարելի է նման «ճոխություն» թույլ տալ էսքան աղքատ ու էսքան խեղճացած ժողովրդի շրջանում». Հարություն Մկրտչյան

«Ո՞նց կարելի է նման «ճոխություն» թույլ տալ էսքան աղքատ ու էսքան խեղճացած ժողովրդի շրջանում». Հարություն Մկրտչյան
293
Կիրակի, 11 ապրիլի, 2021 թ., 12:24

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա՝ երկրի էլիտան հարսանիք էր անում։
Տո ա՛յ փնթիներ, դուք էլիտարիզմից ու արիստոկրատիայից նույնքան հեռու եք, որքան՝ արևի ճառագայթները Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից։
Ոնց կարելի է բազում այրիացած կանանց, հղիության շրջանում ամուսիններին կորցրած
նորահարսների, որբացած երեխաների, դեռ կյանք չմտած, ընտանիք չկազմած ու սերունդ չթողած 18-20 տարեկան նահատակների ֆոնին նման շուքով որդի ամուսնացնել. որդի, որը մի ժամ չի անցկացրել հայոց բանակի ու հայոց հողի պաշտպանական դիրքերում, որովհետեւ օլիգարխ պապան էդ «հարցը» լուծել ա։
Ոնց կարելի է այսքան սևավորված մայրերի ու
սգակիր հայրերի, համազգային աղետի ու դառնության մեջ որևէ մտերմություն ու կարեկցանք չզգալ քո հայրենակիցների նկատմամբ, ոնց կարելի է թղթի նման ճմրթել էս մարդկանց վշտի նկատմամբ հարգանքը։
Ոնց կարելի է նման «ճոխություն» թույլ տալ էսքան աղքատ ու էսքան խեղճացած ժողովրդի շրջանում, երբ սա իրենց այսօր ամաչում են տալ անգամ այն մարդիկ, որոնք իրենց սեփական քրտինքով ու արդար ճանապարհով են փողի ու հնարավորությունների տիրացել։
Իսկ դուք տիրացել եք տարիներ շարունակ սեփական պետությունը թալանելու, հսկայական հարկեր համազգային բյուջեից թաքցնելու ու լղոզելու, ձեր քաղաքական պապաների հետ կոռուպցիոն մեխանիզմների մշակման, բանակի ու երկրի տնտեսության հաշվին գերհարստացման, ազգին գաղթական ու օրվա հացի համար մաքառողներ դարձնելու շնորհիվ, ու դուք սա շատ լավ գիտակցում եք։
Ու ոնց էս գիտակցումը Եռաբլուր կամ հայ առաքելական եկեղեցիներից ցանկացածը մտնելիս ձեզ չի խեղդում, զարմանում եմ...
Դուք ազգի ու ազգի մատաղ տղերքի արյան հաշվին թույն ջիպեր քշող էժան միմոսներ եք, որոնց կյանքը միայն ձևի վրա է հիմնված. բովանդակություն չի եղել ու չկա։
Բովանդակությունը առաջին հերթին բարոյականությունն է։
Էս ազգը շատ հարցերում է սխալվում, բայց մի հարցում միշտ ճիշտ է՝ մականունների ընտրության...»: