«Արձագանք չի եղել. թողել-փախել ա ինչպես միշտ». անհետ կորածների և գերիների ծնողները Կառավարության մոտ են
![]() 255 Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 21:12 Անհետ կորածների և գերիների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: «Մեր պահանջն էն ա, որ գտնեն մեր երեխեքին, բերեն մեզ տան: Մենք երեխա ենք տվել բանակին, թող բանակը մեզ վերադարձնի մեր երեխեքին»,- լրագրողների հետ զրույցում նշում են ծնողները: Նրանց խոսքով՝ իրենց զավակներին գտնելու ուղղությամբ կառավարությունը լիարժեք աշխատանքներ չի տանում: Նշենք, որ ծնողների մի խումբն այժմ Կառավարության ներսում են պատասխանի սպասում, մի մասն էլ՝ դրսում: «Ծնողները վերևում են ու չեն պատրաստվում այնտեղից իջնել մինչև չբավարարեն հարցերի պատասխանները: Կառավարության շենքից ոչ մեկ դուրս չի գալու, մինչև չբավարարեն մեր պատասխանները: Վերևը 40-ից ավել ծնող սպասում է կառավարության սրահում, դուրս չեն գալիս, մենք էլ էստեղ՝ դրսում ենք սպասում»,- ասում են նրանք: Ծնողների խոսքով՝ այսօրվա իրենց ակցիային էլ որևէ արձագանք չի եղել. «Չէ՛, արձագանք չի եղել, թողել-փախել ա ինչպես միշտ: Ինչպես միշտ նույն երգն են երգում. ոչ մեկ հստակ բան չի ասում, 7 ամիս ա անցել, մենք չգիտենք՝ մեր երեխեքն ուր են»,- ասում են անհետ կորածների և գերիների ծնողները: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
