«Քոչարյանին դատարանը չպատժեց, մենք կպատժենք»․ Արման Բաբաջանյան
![]() 229 Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 22:40 ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Պոզներին տված հարցազրուցին՝ քննադատելով նրան: «Մենք ամբողջությամբ նույնիսկ չենք գիտակցել՝ ՀՀ նախագահի պաշտոնն ով է զբաղեցրել. մի մարդ, ում համար երկիրը եղել է սոսկ վայելքների և իշխանավարման մի տարածք, ո՛չ հայրենիք, որի նպատակը եղել է ՌԴ-ին հանձնել ամբողջությամբ Հայաստանի ստրատեգիական կարևորության բոլոր կռվանները և արժեքը։ Նրա հարցազրույցը հենց դրա մասին էր։ Նրա պատասխաններն այն մասին են, որ գործ ունենք մի մարդու հետ, ով իրականում նվաճող է և գալիս է վերանվաճելու 12-13 տարի առաջ կորցրածը։ Մեր՝ ժողովրդավարական ուժերի, խնդիրը այս գործչին ուղղակի դուրս դնելն է։ Իրավաքաղաքական գնահատական տալը հենց սրա մասին էր․ գործող իշխանության երկչոտությունը, ապիկարությունը, թուլությունը նաև նրա մեջ է, որ Ռոբերտ Քոչարյանին եթե չէիք կարող մի նորմալ մեղադրանք առաջադրել, գոնե պիտի թույլ չտայիք, որ նա էսպիսի քաղաքական դերակատարում ունենա։ Որովհետև 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի անունից մարդիկ գալիս էին բանակցելու իշխանությունների հետ, որ ինչքա՞ն պիտի փող տանք, որպեսզի նրանից ազատվեք։ Եթե չէիք կարողանալու էս իրավական գործընթացը տանել, «Մարտի 1»-ի գործը որոշեցիք թաղել, որը վստահ եմ՝ մեզ հաջողվելու է վերաբացել, գոնե էնքան շնորհք ունենայիք, ինչ-որ որոշակի պայմաններով էս ապիկար հանցագործին դուրս դնեիք քաղաքական գործընթացներից և թույլ չտայիք՝ այդ հանցագործը հնարավորություն ստանա 2021 թվականի ընտրություններում որևէ հավակնություն ունենալ»,- ասել է Բաբաջանյանը՝ հավելելով, որ «Ռոբերտ Քոչարյանին դատարանը չպատժեց, բայց իրենք կպատժեն»: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
