«Այսօր ստացանք դատախազի որոշումը». Միքայել Շխիմյան
![]() 350 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 14:40 Փաստաբան Միքայել Շխիմյանը գրել է. «Դեռևս 2021 թվականի մարտի 9-ին հասարակական և քաղաքական գործիչ, հեղափոխության պահապաններ նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամի կողմից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգվային պետական դավաճանության մեջ մեղադրելու կապակցությամբ մեր կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին: Հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, ինչի արդյունքում որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված դեպքի բացակայության (պետական դավաճանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության սպառնալիք) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքերով քրեական գործի հարուցումը մերժել: Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Այսօր ստացանք դատախազի կողմից կայացված որոշում, համաձայն որի քննիչի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը մասնակիորեն՝ սուտ մատնության մասով՝ վերացվել է և որոշում է կայացվել այդ մասով քրեական գործ հարուցելու մասին: Շնորհակալություն դատախազությանն օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Ասածս ինչ ա՝ ուզում ես «պահապան» եղիր, ուզում ես ուրիշ ինչ որ մի բան, միևնույն է, յուրաքանչյուր հակաօրինական արարք չի մնալու անհետևանք, իսկ մեղավորները պատժվելու են...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
