«Դատավորին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ». Տիգրան Աթանեսյան
![]() 260 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 15:36 Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թվականի սեպտեմբերի 23-ին՝ դատական նիստի ընթացքում, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ: Իմ կարծիքով, քննիչի նման արարքի շարժառիթը եղել է զուտ իր ղեկավարին՝ ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանին, հաճոյանալը: Քննիչի հանցավոր արարքի մասին Ա. Ազարյանի կողմից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որը քննարկման համար ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ քննիչը բացատրություն է վերցրել դատավորից, դատական նիստերի քարտուղարից, սակայն բացատրություն չի վերցրել ՀՔԾ քննիչից: Վերջինիս ԱԱԾ քննիչն ընդամենը գրություն է ուղարկել և ստացել պատասխան: Ի վերջո, քրեական գործի հարուցելը մերժվել է՝ ՀՔԾ քննիչի արարքում իբր հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը բողոքարկվել է իմ կողմից, բողոքս բավարարվել է և այսօր ստացա ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի կողմից 23.09.2020թ. դատական նիստը նախագահող դատավորին վիրավորելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով (որպես պատիժ նախատեսում է տուգանք մինչև 500 հազար դրամ կամ կալանք մինչև 3 ամիս ժամկետով) հարուցվել է քրեական գործ: Հուսամ, որ վարույթ իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ-ն, այս անգամ կունենա անհրաժեշտ արիություն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչին գոնե հարցաքննության հրավիրելու համար»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
