«2020թ. նոյեմբերին հնարավոր չէր Շուշին գրավել այնպես, ինչպես ազատագրվեց 1992թ. մայիսին». Սենոր Հասրաթյան
![]() 403 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 18:20 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելով և բավականին բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի 1-ին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Անդրանիկի Բաբայանի անուրանալի ծառայություններն Արցախի Հանրապետության պաշտպանության և նրա զինված ուժերի ստեղծման և կայացման հիրավի դժվարին գործում, այդուհանդերձ, հանուն արդարության պետք է հակադարձեմ հետևյալը. 2020թ. նոյեմբերին հնարավոր չէր Շուշին գրավել այնպես, ինչպես ազատագրվեց 1992-ի մայիսին, և դա մի պարզ պատճառով, որովհետև 2020թ. Շուշին պաշտպանված էր հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից, իսկ 1992-ին՝ միայն Լաչինի միջանցքից... Ի դեպ, այն, ինչ 1992-ի մայիսին հաջողվեց կատարել Լաչինի միջանցքի ուղղությամբ Ձեր հրամանատարությամբ գործող ուժերին, ավելի մեծ հնարավորություն ունենալով՝ մեզ չհաջողվեց անել 2020-ի նոյեմբերին, այն է՝ փակել Մեծ Թաղեր-Զարդանաշեն- Ավետարանոց-Սխնախ-Քարին տակ-Շուշի բավականին երկար ու նեղ միջանցքը, մանավանդ, որ բերդաքաղաքը մյուս բոլոր ուղղություններից պաշտպանված էր... Չգիտեմ (չնայած, գրեթե, գիտեմ), թե այս ամենն ում «բացթողման» արդյունքն է, բայց, որ ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ Ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում մենք ունեինք ավելի գրագետ ու հեռատես գործող ռազմաքաղաքական ղեկավարություն, քան այս դեպքում էր, գոնե, իմ կարծիքով, դա անվիճելի է... Կներեք, ես սովորություն չունեմ նման ձևաչափով հակադարձել իմ հրամանատարներին, բայց այս անգամ, երկար մտորելուց հետո, ստիպված էի... Որովհետև 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին...»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
