Պատերազմին կամավոր մասնակցած պետական պաշտոնյաները կպարգևատրվեն
![]() 1438 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 16:12 Այսօր՝ ԱԺ նիստում, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը ներկայացնելիս վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունը կատարող Վաչե Քալաշյանը հայտարարեց, որ պատերազմին կամավորության սկզբունքով մասնակցած պետական պաշտոնյաները կպարգևատրվեն։ «Կատարվող փոփոխություններով առաջարվում է որոշակի սոցիալական երաշխիքներ նախատեսել որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ ընդգրկված և պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար։ Մասնավորապես, այդ փոփոխություններով նախատեսվում է, որ որպես կամավորական մարտական գործողություններում ընդգրկված և պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական վարձատրությունն այդ ժամանակահատվածում պահպանվի»,- ասաց Քալաշյանը։ «Մյուս երաշխիքը, որ նախատեսվում է այս փոփոխություններով, ենթադրում է, որ որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ ընդգրկված անձանց, այդ ժամանակահատվածը ներառվի կիսամյակային հաշվետվություններով և կատարողականի արդյունքներով պարգևատրման իրավունք տվող աշխատաժամանակում»,- նշեց նա։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
