Շիրակի մարզպետարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ ոստիկանները շրջափակել են շենքը
![]() 241 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 23:00 Շիրակի մարզպետարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին բազմաթիվ ոստիկանական ուժեր շրջափակել են մարզպետարանի շենքը։ Ավելի վաղ, ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով, փորձել է մարզպետարանի մուտքը բացել, սակայն շենքը շրջափակած գերիների հարազատները դիմադրել են, ինչի հետևանքով մի կին է վնասվածք ստացել։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԱԱԾ Շիրակի ՄՎ պետը ժամեր առաջ փորձել է բանակցել գերիների հարազատների հետ, որ բացեն մարզպետարանի մուտքերն ու ելքերը, սակայն ապարդյուն։ Նրանք պնդում են, որ չեն հեռանա մարզպետարանի շենքից և չեն թողնի նաև մարզպետին ու աշխատակիցներին դուրս գալ, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ՊՆ նախարարը չժամանեն Գյումրի և պատասխանեն իրենց հարցադրումներին՝ կապված գերիների վերադարձի գործընթացի հետ: Լուսանկաները՝ Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48






