«Ինչպե՞ս եք պատկերացնում՝ սահմանապահներ կանգնեն մի սահմանի վրա, որտեղ հակառակորդը զորք է պահում»․ Սիմոնյանը՝ Փաշինյանին
![]() 243 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 16:28 «Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է ՀՀ ԶՈւ-ն, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով»,- այսօր՝ ԱԺ-ում ունեցած իր ելույթում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, դիմեց նրան․ «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ սահմանապահներ կանգնեն մի սահմանի վրա, որտեղ հակառակորդը շփման գիծ է պահում, այսինքն՝ խրամատներ է փորում, զորք է պահում»։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես, բնականաբար, նկատի ունեմ սահմանապահներ՝ սահմանապահների դեմ։ Մենք ունենք պետական սահմանի այնպիսի հատվածներ, որտեղ ադրբեջանական կողմից սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքեր»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
