Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Փոխանցվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Փոխանցվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
187
Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 17:32

Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից. հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ը:
Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։