«Փաշինյանի ելույթում անցյալի հիշատակումները խղճուկ են․ ամեն ինչ արվում է ընտրությունների համար». Ալ. Իսկանդարյան
![]() 279 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 23:32 Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն «Առաջին լրատվական»-ի եթերում արձանագրել է այն փաստը, որ մինչև այժմ քաղաքական գործիչները շարունակում են արդարանալ: «Նրանք շարունակում են արդարանալ և ասել, թե ինչեր են արել տարբեր պատմական գործիչներ՝ ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը, ինչպես է իրեն պահել Սերժ Սարգսյանը։ Դրանով նրանք ուզում են ասել, որ մենք չենք ամենավատը, եղել են ավելի վատերը։ Անցյալի հետ այդ խոսակցությունը, նախկինների ու ներկաների այդ բաժանումն այսօր դրվում է որպես գաղափարախոսություն, և ինձ հայտնի է, թե ինչու։ Երբ լսում ես վարչապետին, նա անընդհատ շարունակում է խոսել անցյալի մասին՝ քիչ է մնում հասնի մինչև Թութանհամոնի կամ Տիգրան Մեծի ժամանակաշրջան, իսկ մեզ ջրի պես շատ է անհրաժեշտ խոսել ապագայի մասին։ Պետք է խոսել, թե ինչ կլինի, այլ ոչ թե 10 կամ 20 տարի առաջ ով է մեղավոր եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ անցյալի հիշատակումները խղճուկ են և արվում են միայն ընտրությունների ժամանակ ձայներ հավաքելու համար: Մանրամասները՝սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
