«Քաղաքացին բուժումը չի շարունակել, մեկնել է ռազմաճակատ, հիմա աջակցությունից չի օգտվում»․ Գրիգորյանը՝ փոխվարչապետին
![]() 264 Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 11:28 Այսօր՝ ԱԺ նիստում, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դիմեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։ «Երբ որ խորամուխ ենք լինում վիրավորված մեր քաղաքացիների աջակցության ծրագրերում, բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս։ Քաղաքացին վիրավորում է ստացել, երկու օր ստացիոնար բուժվել է։ Հայրենասիրությունից դրդված՝ չի շարունակել բուժումը, մեկնել է ռազմաճակատ։ Հիմա այնպես է ստացվում, որ, ըստ չափանիշի, երեք և ավելի օր ստացիոնար բուժում ստացածներն օգտվում են աջակցությունից, իսկ նրանք, ովքեր անգամ իրենց բուժումը մինչև վերջ չեն իրականացրել, դուրս են մնացել հինգ հարյուր հազար դրամ հատկացնող աջակցության ծրագրերից։ Սրբուհի Գրիգորյանի խոսքով՝ այդկերպ հայրենասիրությունը ստորադասվում է։ Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ նմանատիպ դեպքերի մասին հարկավոր է տեղեկացնել, և դրանք առանձին կքննարկվեն, քանի որ բոլորին չեն կարող ընդգրկել շահառուների ցուցակում։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե մենք երեք օրվա փոխարեն դնենք մեկ օր կամ ընդհանրապես ստացիոնար բուժում ստացած լինելու մասին պահանջ չդնենք, ինչ կկատարվի․ կունենանք շահառուների անկառավարելի շրջանակ և ի վիճակի չենք լինի ո՛չ ֆինանսական առումով, ո՛չ կազմակերպչական՝ իրականացնել ծրագիրը»,- նկատեց վարչապետը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
