Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է պետական հովանավորչությամբ հայատյացության փաստը». ՄԻՊ

«Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է պետական հովանավորչությամբ հայատյացության փաստը». ՄԻՊ
384
Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 17:28

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար:

Այն բացվել է Բաքվում՝ առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:

Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»: