Թորոսգյուղում զոհված 3 հերոսների անունով դասասենյակ է բացվել
![]() 417 Շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ., 00:36 Շիրակի մարզի Թորոսգյուղի միջնակարգ դպրոցում Արցախյան 2-րդ պատերազմում զոհված հերոս քաջորդիների՝ Վաչագան Սարգսյանի, Արման Գրիգորյանի, Ալեք Ղուկասյանի անունով դասասենյակ է բացվել։ Դասասենյակի բացմանը ներկա են գտնվել հերոսների ընտանիքների անդամները, համագյուղացիները, համայնքապետարանի ու զինկոմիսարիատի ներկայացուցիչները, համայնքի հոգևոր հայրը։ Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն իրենց սաների մասին հիշողություններով են կիսվել, աշակերտներն էլ ներկայացրել են պատերազմի դաշտում քաջորդիների կերտած հերոսական պատումները։ 20-ամյա Արման Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր, համալսարանում ուսումը կիսատ թողնելով զորակոչվել էր Հայոց Բանակ։ Արցախյան 2-րդ պատերազմի առաջին օրից մասնակցել է ռազմական գործողությունների, զինակից ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիրքերը, իր տանկի խոցումից հետո հաջողվել է ողջ մնալ և շարունակել մարտերը Ֆիզուլիի և Հադրութի դիրքերում։ Զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ ականի պայթյունից։ 24-ամյա Ալեք Ղուկասյանը դերասանական կրթություն ստանալուց հետո զորակոչվել էր Հայոց Բանակ։ Ծառայության ավարտին մի քանի օր էր մնացել, երբ սկսվել է պատերազմը։ Ալեքը կռիվ է մղել Ջրականում (Ջաբրայիլ), որտեղ էլ ծանր վիրավորվել է։ Ալեքը մինչև վերջին շունչը պաշտպանել է իրեն վստահված 127-րդ դիրքը և այնտեղ էլ անմահացել է։ 30-ամյա Վաչագան Սարգսյանը աշխատում էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ որպես մաքսային ծառայող։ Նա առաջիններից էր, որ լսելով պատերազմի գույժը՝ կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում (Ջրական)։ Հայրենիքի նվիրյալը շարունակել է կռիվը նույնիսկ նահանջ հրամանից հետո՝ կյանքը գիտակցաբար զոհելով հանուն հայրենի հողի պաշտպանության։ Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով ժամկետային երկու զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով, որոնք միջոցառման ընթացքում ծնողներին է հանձնել Աշոցքի զինկոմիսարը։ ![]() |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12

