Հադրութում զոհված զինծառայողի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը
![]() 506 Կիրակի, 18 ապրիլի, 2021 թ., 15:52 Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, գրել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ Հադրութում զոհվածն իր քրոջորդին է. «Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու «Արիության» մեդալով ա պարգ7ատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են, տոպրակով տվել ու գնացել ա։ Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի «Արիությա»ն մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։ Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։ Հասկանո՞ւմ եք, որ էս ձևով տված պարգևն ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան՝ երախտագիտության։ Հասկանո՞ւմ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան՝ ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։ Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։ Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը։ Թարմացում՝ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվեց հետս, ասաց, որ ինքն ու զինկոմիսարիատը իմ գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։ Ներողություն խնդրեց, ասաց որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի քրոջս ընտանիքի հետ»,- գրել է նա։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
