«Նա միջակություն է». Արսեն Ջուլֆալակյան
![]() 219 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 18:36 ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախացումից հետո Հայաստանում միշտ խոսվել է մերիտոկրատիայից... Ակնհայտ է, որ 30 տարվա ընթացքում մեզ չի հաջողվել հասնել այդ բաղձալի նպատակին։ Այդ առումով, սակայն, վիճակը երբեք այսքան օրհասական չի եղել, ինչքան այսօր, երբ պաշտոններ ստանում են ոչ թե արժանիներն, այլ նրանք, ովքեր ուղղակի կհամաձայնեն աշխատել այս իշխանության հետ (վերաբերում է նոյեմբերի 10-ից հետո եղած նշանակումների ծանրակշիռ մեծամասնությանը...)։ Մի փոքր մանրամասնեմ. շատերը կհիշեն, որ մերիտոկրատիայի մասին խոսույթը հատկապես 2018-ի դեպքերից հետո շատ արդիական դարձավ։ Առաջին հայացքից թվում էր, թե խանգարող ոչինչ չկա, և դա իրագործելու համար իդեալական պայմաններ են ստեղծվել։ Բայց միայն առաջին հայացքից։ Կարճ ժամանակ էր պետք հասկանալու, որ ժողովրդական դժգոհության լայն ալիքը «մոդեռացնող» անձը կաշկանդվածություն, կոմպլեքսներ, ատելություն, անձնական խնդիրներ ունի խելացի, արժանի, վաստակաշատ, կայացած, պրոֆեսիոնալ, սեփական կարծիք ունեցող... մարդկանց հանդեպ։ Ինչո՞ւ։ Որովհետև նա ինքը միջակություն է։ Ընդ որում՝ միջակություն է իր ամբողջ կյանքով՝ սկսած մանկությունից՝ բակից, դպրոցից մինչև ուսում և մասնագիտական կարիերա (լրագրություն), իսկ այժմ էլ երկրի վարչապետ։ Այդ կոմպլեքսների ապացույցներն անթիվ են։ Նշեմ զուտ վերջին թարմ դրսևորումներից մեկը։ Երբ հայտնի անձը երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, լինելով անձամբ միջակություն՝ ձախողված ղեկավար, կանգնում է ԱԺ բարձր ամբիոնի մոտ ու պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգայնագետ, ֆինանսիստ, դասախոս, Ազգային ժողովի պատգամավորի հարցին (ընդ որում՝ շատ տեղին) արձագանքում է վիրավորական, իռոնիկ, լկտի տոնով, կարծես թե պատերազմ հաղթած առաջնորդ է, այլևս ամեն ինչ ասված է։ Հայտնի անձն իր այդ քայլով ուղղակի խաչ է քաշում բոլոր այն արժեքների վրա, որոնց մասին մանիպուլյատիվ խոսում է ցույցերի ժամանակ՝ ժողովրդավարություն, կրթության և գիտության առաջնահերթություն, մանկավարժի մասնագիտության կարևորում, մերիտոկրատիա, հաշվետվողականություն, պատասխանատվություն, քաղաքական կառուցողական բանավեճ և այլն։ Իրական վերաբերմունքն այն է, որը նա ցույց է տալիս իր առօրյա վարքագծով, ոչ թե խոսքով։ Իսկ ամենացավալին այն է, որ նրա քաղաքական թիմում այդ նողկալի պահվածքին ծափահարողներ եղան։ Վերջիններս դեռևս փաստորեն չեն հասկացել (կամ չեն ուզում հասկանալ), որ անկախ նրանց ունեցած անձնական վաստակից (նրանք,ովքեր ունեն դա...), այն պահին, երբ մի փոքր ինքնուրույնություն կամ «ղեկավարի գծից» մի փոքր շեղվով կարծիք հայտնեն, նույն վերաբերմունքին են արժանանալու։ Նշված պատճառներով է (և ոչ միայն...), որ 30 տարվա ընթացքում մենք ոչ թե մոտեցանք, այլ ավելի հեռացանք մերիտոկրատիայից։ Հուսամ՝ ոչ վերջնականապես։ Հ. Գ. Երբ դառնում ես շա՜տ ավելի վատը, քան այն, ինչի դեմ պայքարում էիր»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
