«Եթե «սուտասան» բառն է ասում, նրա ասածին չեմ էլ արձագանքի». Արմեն Խաչատրյան
![]() 249 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 14:04 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը արձագանքելով Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի ղեկավարը ստախոս է, նշել է. «Ես հավատում եմ ՀՀ վարչապետին, որին հավատացել է մի ողջ ժողովուրդ: Եթե Լևոն Զուրաբյանը, չգիտեմ ինչ է ասել, ձեզնից եմ լսել, բայց եթե սուտասան բառով է հայտարարություն անում, ուրեմն ընդհանրապես նրա ասածին արձագանք չեմ էլ տա»: Հիշեցնենք՝ «Ազատությունը» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում զրուցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ: Հարցին՝ այս շաբաթ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «2018 թվականի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, և գաղտնիք բացեմ՝ ինչ է ասել ինձ Տեր-Պետրոսյանը 2018 թվականի հուլիսին, ասել է՝ հողերը պետք է տաս», Լևոն Զուրաբյանը պատասխանել է. «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
