«Հայաստանի ղեկավարը ստախոս է». Լևոն Զուրաբյան
![]() 171 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 09:11 «Ազատությունը» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում զրուցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ: Հարցին՝ այս շաբաթ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «2018 թվականի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, և գաղտնիք բացեմ՝ ինչ է ասել ինձ Տեր-Պետրոսյանը 2018 թվականի հուլիսին, ասել է՝ հողերը պետք է տաս», Լևոն Զուրաբյանը պատասխանել է. «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել: Հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունն իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլ նաև արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ, և այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ, այս պատերազմի մեջ, որոշ մասով կապված են նաև իր անվստահելիության հետ և պայմանավորվել չկարողանալու իր այդ որակի հետ և ընդհանրապես բավականին լուրջ համակարգային արատների հետ, որ իր կառավարումն իր մեջ պարունակում է: Ինչ վերաբերում էր իր պնդմանը, կոնկրետ ասում ենք՝ սա բացարձակ սուտ է: Մենք առաջարկում ենք՝ եթե ինքը իր վարկը ցանկանում է փրկել, թեև արդեն այդ վարկը փրկել ոչինչ չի կարող, ուղղակի բերել որևէ ապացույց, առավել ևս, որ ինքը ասում է մեջբերում, սա նշանակում է, որ ինչ-որ ձևով կարող է ապացուցել, որ նման բան ասվել է: Մենք առաջարկում ենք բերել որևէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես նման բան ասել է: Ոչ, դա սուտ է, սխալ է, նման բան չկա: Ինչ է ասել Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ոչ միայն չի հասկանում, որ ընդհանրապես գաղտնիքներ չի կարելի բացել, ասում է՝ գաղտնիք ասեմ, հետո բացում է գաղտնիք, բայց դրա վրա էլ ավելացնում է մեկ այլ հանցագործություն, ոչ թե գաղտնիք է բացում, այլ գաղտնիք բացելու շղարշի տակ ներկայացնում է բացարձակ սուտ հորինվածք՝ սա անվայել պահվածք է պետության ղեկավարի համար, հետևաբար, ես ասում եմ՝ մենք մի քիչ այլ բարոյականության տեր մարդիկ ենք և ընդհանրապես բանակցությունների կամ պետական քաղաքականության այլ էթիկայի ներկայացուցիչներ ենք, բնականաբար, կոնֆիդենցիալ խոսակցությունների բովանդակությունը չենք բացում: Խոսացվել է լրիվ այլ բան, լրիվ այլ բաներ են ասվել»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
