«Հերքումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զոհված զինծառայողի հայրը». Հասմիկ Մարտիրոսյան
![]() 183 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 14:32 Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով ՊԲ հերքմանը, գրել է. «Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի: Հերքումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։ Անդրանիկը խնդրեց իր խոսքերն առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․ «Մարտի 6-ին գիշերը՝ ժամը 23։30-ին, Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպաներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմանոցում, գնա»։ Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողը, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։ Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է: Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար։ Նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկություն»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
