Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ հակահայ գործունեություն է ծավալում»․ Հայկ Սահակյան

«Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ հակահայ գործունեություն է ծավալում»․ Հայկ Սահակյան
294
Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 16:04

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հակառուս չեմ, պարզապես Ռուսաստանի Դաշնությունը ժամանակ առ ժամանակ հակահայ գործունեություն է ծավալում։
Դա չտեսնելը, չտեսնելու տալը, կոծկելու փորձը հակապետական (ապազգային) գործունեություն է։
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է սպասարկի պետական շահը՝ միջազգային գործող իրավունքի և նորմերի շրջանակներում՝ առանց էմոցիոնալ/իռացիոնալ կախվածության և պարտավորության զգացում ունենալուց ինչ-որ երկրից կամ երկրներից։
Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը։ Հնարավոր բոլոր հար­ցե­րը հետայսու պե՛տք է դիտարկվեն և լուծվեն դրանց շրջանակներում»։