Թուրքիայի բնակչության թիվը 2020թ․ վերջին
![]() 285 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 19:20 Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020-ին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։ Հրապարակված տվյալների համաձայն, Թուրքիայի ընդհանուր բնակչության թիվը 2020թ․ վերջին կազմել է 83 մլն 614․362, որից 22 մլն 750․657-ը երեխաներ են։ Նշվում է, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված 0-17 տարիքային խմբի անդամները՝ երեխաները, Թուրքիայում 1970թ․ բնակչության 48․5 տոկոսն էին կազմում, այդ ցուցանիշը գնալով նվազել է և 1990թ․ կազմել 41․8 տոկոս։ Իսկ արդեն 2020թ․ տվյալներով՝ երեխաները Թուրքիայի բնակչության 27․2 տոկոսն են ձևավորում։ 2019թ. այդ թիվը 27.5 տոկոս էր: Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի բնակչության կազմում երեխաների թիվը 2025թ․ պակասելու է՝ դառնալով 26.6 տոկոս, 2030թ․՝ 25․6 տոկոս, 2040թ․՝ 23․3 տոկոս, 2060թ․՝ 20․4 տոկոս և 2080թ․՝ 19 տոկոս։ Թուրքիայում երեխաների թվով ամենաշատ բնակչություն ունեցող նահանգը Շանլուրֆան է (45.3 տոկոս), իսկ ամենաքիչը՝ Դերսիմը (Թունջելի - 17.3 տոկոս), գրում է Ermenihaber-ը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
