Ոստիկանության՝ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից ազատված գնդապետը սպասում է նոր նշանակման․ «Հրապարակ»
![]() 290 Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ տեղի ունեցան Սյունիքի ոստիկանությունում։ Աշխատանքից ազատվեցին Սյունիքի ոստիկանության մարզային վարչության պետը, տեղակալը, Գորիսի, Սիսիանի, Կապանի բաժինների պետերը։ Նույն օրը նշանակումներ եղան։ Ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվեց կադրերի ռեզերվ։ Երեկ Հակոբյանին հարցրինք՝ կապ տեսնո՞ւմ է իր ազատման և մարզում ծավալված դեպքերի միջև, գուցե ինքը լավ չէ՞ր կատարում իր պարտականությունները կամ ժողովրդի նկատմամբ ճնշում չէր գործադրում, ուստի ազատեցին։ Նա նախ ասաց, որ Սյունիքի իրադարձություններից տեղյակ չէ, ապա նշեց, որ կապ չի տեսնում, իսկ իր պաշտոնանկությունը պետք է դիտարկել ոստիկանությունում պարբերաբար ընթացող փոփոխությունների համատեքստում։ «Բայց Դուք չտեղափոխվեցիք այլ պաշտոնի, ռեզերվում հայտնվեցիք»։ Հակոբյանն ասաց, որ կարծում է՝ շուտով նոր պաշտոնի կնշանակվի, բայց չի ասի, թե ինչ պաշտոնի։ Պաշտոնական առաջա՞րկ է եղել, թե՞ Ձեր ենթադրությունների հիման վրա եք ասում։ «Կներեք, բայց ես 10 ամսից ավել ընտանիքիս չեմ տեսել, այսօր վերադարձել եմ Երևան, առավոտից իրենց հետ եմ և ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
