500.000 դրամ միանվագ փոխհատուցում է տրվել ավելի քան 9000 վիրավորվածների
![]() 254 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 02:04 ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հայտնում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, վարչության առողջապահական գծով տեղակալ Արմեն Նազարյանը, գնդապետ Մարտին Մկրտչյանը, ՀՀ ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչ Ռազմիկ Մարիկյանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անդամներ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ներկայացնելով քննարկում կազմակերպելու շարժառիթը, նշեց. «Այսօր շատերը չգիտեն սոցիալական ծրագրերից օգտվելու ձևերը և խճճվում են բյուրոկրատական քաշքշուքների մեջ»: Գնդապետ Ավետիսյանը նշեց, որ 44-օրյա պատերազմում զոհված 3039 քաղաքացու անձնական գործ նախարարությունը փոխհատուցումներ իրականացնելու նպատակով փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս պահին իրենց ունեցած տվյալներով հաստատված է 2500 քաղաքացու փոխհատուցման հայտ: Հիմնադրամ է ուղարկվել 556 անհետ կորած զինծառայողի ընտանիքի դրամական փոխհատուցման հայտ: Կառավարության որոշմամբ՝ անհետ կորած անձանց ընտանիքները, որոնք դեռևս որևէ կարգավիճակ չեն ստացել, վեց ամիս կստանան 300.000 դրամ փոխհատուցում: Ավետիսյանի խոսքով՝ 500.000 դրամ միանվագ փոխհատուցում է տրվել ավելի քան 9000 վիրավորվածների՝ անկախ հաշմանդամության կարգից. «Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը և աշխարհագրական հեռավորությունը՝ որոշում է կայացվել, որ ՏԻՄ-ի և տարածքային կառավարման մարմինների միջոցով է իրականացվելու գործերի սկզբնական հավաքումը: Ապա վերջիններս յուրաքանչյուր շաբաթ կամ ամսվա ընթացքում գործերը ներկայացնում են վարչություն, որն իրականացվում է տվյալների ճշգրտում, դրանից հետո ուղարկում հիմնադրամ»: Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության կարգ է ստացել 301 զինծառայող: Ալեքսանդր Ավետիսյանը տեղեկացրեց, որ ունեն տվյալների հավաքագրման խնդիրներ, որը վերաբերում է հատկապես վիրավորվածներին: Նախարարությունը փոխհատուցում է նաև զոհված զինծառայողների թաղման, ինչպես նաև գերեզմանների բարեկարգման ծախսերը՝ տրամադրելով համապատասխանաբար 1մլն 400 հազար և 700 հազար դրամ»: |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
